«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
02.07.2012 | 12:22

Հուլիսի 2-4-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ` նաև 15-20 մ/վրկ քամի: Առանձին վայրերում վարար անձրևի ուղեկցությամբ հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-4-ին կբարձրանա 3 - 5 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +5 +10, ցերեկը` +16 +20, ցածրադիր մասերում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +29 , Լոռիում` գիշերը՝ +8 +11, ցերեկը` +18 +23, Տավուշում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +23 +28, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +11 +15, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +23 +28, նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 + 21 և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 60-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 2-4-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +28, երեկոյան կողմ` +21 +23 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:



Դիտվել է՝ 3260

Մեկնաբանություններ